Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է
Ակտիվիստ Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է։
Այս մասին հայտնել է նրա որդին` Ռուբեն Չախալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար»-ի ահաբեկչության գործի շրջանակում Չախալյանը ձերբակալվել էր:
««Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ»,- հայտնել էին Քննչական կոմիտեից:
