Ղազախստանի զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու «Թարլան-2025» զորավարժություններին

Ղազախստանի Հանրապետությունից զինծառայողներ են ժամանել Ադրբեջան՝ մասնակցելու Ադրբեջանի և Ղազախստանի ՌՕՈՒ-ների միջև անցկացվող «Թարլան-2025» համատեղ թռիչքային և մարտավարական զորավարժություններին։

Ինչպես հայտնել են Պաշտպանության նախարարությունից, զինծառայողների դիմավորման արարողությունը տեղի է ունեցել Ադրբեջանի ՌՕՈՒ  զորամասերից մեկում:

Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, որ հուլիսի 8-ից 10-ը նախատեսված զորավարժությունները նպատակ ունեն բարձրացնելու զինծառայողների մասնագիտական մակարդակը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման ոլորտում, ինչպես նաև փորձի փոխադարձ փոխանակման համար են։

You may also like...