ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին։

«Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին:

Մենք հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում են անհետ կորած, բարեհաջող կգտնվեն»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տեխասի Քեր շրջանում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհեր կան։

Ամառային ճամբարում գտնվող ավելի քան 20 երեխա անհետ կորած է համարվում։

You may also like...