Վարչական շրջանների աշխատակիցները հասարակական կարգի պահպանության աշխատակիցներից քիչ արդյունք են տալիս․ Ավինյան

Վարչական շրջանների աշխատակիցները հասարակական կարգի պահպանության աշխատակիցների տված արդյունքից էականորեն քիչ արդյունք են տալիս։

Այս մասին Երևանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կազմված արձանագրությունների թվերին։

«Հետևապես կա՛մ մենք կվերանայենք ձեր աշխատակիցների քանակը, կա՛մ աշխատաոճը պետք է փոխվի։

Պարո՛ն Փամբուխչյան, կխնդրեմ այս քննարկումն ունենալ ընդհանուր, թվերը իրար հետ նայել, որովհետև երբ նայում ես, տպավորություն է, որ վարչական շրջանների գործառույթների մեջ այս պրոցեսում մեծ անելիք չկա, մեծաքանակ աշխատակիցներ հատուկ այս տեսակի գործառույթների համար ենք նախատեսել, բայց արդյունք չենք տեսնում»,- նկատեց նա։

You may also like...