Քննչական կոմիտեից մանրամասնել են, թե ինչ գործողություններ են իրականացնում ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը
Ինչպես արդեն հայտնել ենք, իրավապահները գործողություններ են իրականացնում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը և ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում:
Քննչական կոմիտեից Petutyun.com-ին հայտնել են, որ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
«Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- հայտնել են ՔԿ-ից:
