Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովն ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը:
Փակ քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել էր 62 պատգամավոր, որից կողմ էր քվեարկել 62, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:
Նախագծի ընդունումից հետո Ազգային ժողովը կքննարկի ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ միջնորդագիր, որը վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալուն:
Հուլիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերը:
Հիշեցնենք՝ հուլիսի 8-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթի ավարտից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ հրաժարվում է պատասխանելուց պատգամավորների հարցերին, իրավիճակն ԱԺ-ում լարվել էր։ Նիստը վարողն ընդմիջում էր հայտարարել:
