Վարչապետն աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Հուլիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև»,- գրել է նա։

You may also like...