Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ (տեսանյութ)
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ:
Այդ մասին ասված է վարչապետի Ֆեյսբուքի էջում:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։
