ԱՍՀ նախարարը հետևել է «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներին, զրուցել շահառուների հետ
«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում ընթացող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է հաստատություն։


Ինչպես հայտնել են նախարարությունից, Նարեկ Մկրտչյանը շրջայց է կատարել կենտրոնում, հետևել իրականացվող վերանորոգման աշխատանքներին։
Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են կենտրոնի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին ու առաջիկա անելիքներին առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը զրուցել է նաև շահառուների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով։


«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում մեկնարկած հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո շահառուները կբնակվեն բոլորովին նոր ենթակառուցվածքներ ունեցող, վերակառուցված խնամքի հաստատությունում։ Այս պահին «Ձորակ»-ում խնամք է ստանում հոգեկան և մտավոր առողջության խնդիրներ ունեցող 175 անձ։

