Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում  է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը։

Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Աբու Դաբիում կայացած հանդիպմանը։

«Մենք, միանշանակ, ողջունում ենք ուղիղ երկխոսության փաստը»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

You may also like...