Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են. հանդիպումը տևել է մոտ 1 ժամ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում հուլիսի 10-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկել էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Այժմ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, երկու երկրների ներկայացուցիչների միջև հանդիպումն ավարտվել է։ Այն տևել է մոտ մեկ ժամ։

Նշենք, որ Լավրովի և Ռուբիոյի միջև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարի 19-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։

You may also like...