Ինչի համար է մեղադրվում ռազմական ոստիկանության ձերբակալված պաշտոնյան. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է
Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալին:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին ձերբակալումը՝ նշելով, որ խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար:
Ըստ մեր տեղեկությունների՝ նա ձերբակալվել է այն բանի համար, որ փորձել է միջամտել, որպեսզի զորակոչիկը խուսափի զինվորական ծառայությունից:
