ՌԴ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում․ Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում` հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Դրան հասնելու հիմնական ուղղություններն ուրվագծվել են ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի՝ 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերում։

Մենք ենթադրում ենք, որ այս ուղղություններով էլ պետք է առաջ շարժվել՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տնտեսական կապերի և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում՝ հաջորդող սահմանագծմամբ, ՀՀ ու Ադրբեջանի քաղհասարակության միջև երկխոսության հաստատում։

Եվ, իհարկե, ռուսական կողմը՝ իբրև եռակողմ պայմանավորվածությունների մասնակից, պատրաստ է հետագայում ևս իր ներդրումն ունենալ դրանց իրագործման հարցում՝ բնականաբար այն ձևով, ինչպես հարմար կլինի երկու կողմին»,- ասել է նա։

You may also like...