Մոսկվայի մարզում իրականացվում են ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ

ՌԴ հատուկ նշանակության ուժերը Մոսկվայի քաղաքամերձ շուկայում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ են իրականացրել: Գործողությունը կատարվել է առավոտյան Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում, որի ընթացքում ադրբեջանցիներին հավաքել ու ավտոբուսներով տարել են։

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները սրվել են, երբ Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ՝ հանցավոր խմբավորմանը մասնակցելու կասկածանքով։ Նրանցից երկուսը մահացել են։

Տեղի ունեցածից հետո Բաքվում ձերբակալել են «Սպուտնիկ-Ադրբեջանի» աշխատակիցների և ՏՏ ոլորտի մի քանի ռուս մասնագետի։

You may also like...