Ֆրանսիայի գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է. Թիերի Բուրկար

Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Թիերի Բուրկարը հայտարարել է, որ Ֆրանսիայի համար գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է։

«Սպառնալիք է գրեթե բոլոր առումներով։ Այն մշտական և, իմ կարծիքով, իր մասշտաբի առումով ամենագլխավոր սպառնալիքն է։

Նախևառաջ Ռուսաստանը իրական ռազմական տերություն է թե՛ սովորական, թե՛ միջուկային զենքի առումով»,- ասել է Բուրկարը Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Միաժամանակ Բուրկարը նշել է, որ «Ֆրանսիան իր աշխարհագրական դիրքի և միջուկային զենքի տիրապետման պատճառով այն երկիրը չէ, որը գտնվում է ամենամեծ սպառնալիքի տակ»։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ ռազմական գծով կապերը պահպանել, սակայն դրանք իրականացվում են տեխնիկական մակարդակով և բավարար չեն լարվածությունը նվազեցնելու համար։

You may also like...