Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ

Կանադայի միջազգային առևտրի դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի, Վիետնամի, Հարավային Կորեայի և Չինաստանի դեմ։

Ինչպես հայտնել է Ermenihaber -ը, այդ երկրներից Կանադա ներմուծվող պողպատե ժապավենային արտադրանքը երկրի շուկա են մտնում դեմպինգի միջոցով։

Դեմպինգը մի երկրից մեկ այլ երկիր ապրանքի արտահանումն է ավելի ցածր գներով, քան առկա է երկրի ներսում կամ համաշխարհային շուկայում։

Ընդգծվում է, որ վերոհիշյալ 4 երկրից Կանադա ներմուծվող պողպատե ժապավենային արտադրանքը կարող է վնաս հասցնել տեղական արդյունաբերությանը։

Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։

You may also like...