Կաթվածի ազգային ծրագիրն ընդլայնվում է. նախարարը Գորիսի բժշկական կենտրոնում աշխատանքային քննարկում է ունեցել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գորիսի բժշկական կենտրոնում աշխատանքային քննարկում է ունեցել կարևորագույն մի թեմայով. Սյունիքում հիմնվելու է Կաթվածի կենտրոն`ընդլայնելով Կաթվածի ազգային ծրագիրը:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նախարարը:

518296299_1042179708002284_562746707601503262_n.jpg (104 KB)

«Առցանց եղանակով Կաթվածի խորհուրդի անդամների հետ քննարկել ենք ծրագիրը ներդնելու համար մարզում առկա հնարավորությունները, ինչպես նաև` իրատեսական խնդիրներն ու առաջադրել լուծումներ:

518365007_1042179771335611_1948324844785930674_n.jpg (56 KB)

Գիտեք, հատկապես կաթվածի դեպքում ամեն ժամը վճռորոշ կարող է լինել պացիենտի կյանքի համար, ուստի շատ կարևոր է Երևանից հեռու գտնվող Սյունիքի մեր քաղաքացիների համար հասանելի դարձնենք կենսական այս ծրագիրը:

518378207_1042179741335614_8459318699661193006_n.jpg (96 KB)

Կաթվածի ազգային ծրագիրը հասցրել ենք ներդնել Երևանում, Գյումրիում, Վանաձորը հեռաբժշկության միջոցով միացել է այս ծրագրին:

Այս մարզերում արդեն ունեցած հաջողված փորձը պետք է ներդնենք նաև մեր այլ մարզերում:

Կյանք փրկող և հաշմանդամությունը կանխող թրոմբէկտոմիան և թրոմբոլիտիկ թերապիան պետական պատվերի շրջանակում պետք է հասանելի դառնա մեր քաղաքացիներին հենց իրենց մարզում`տեղում»,- ասված է գրառման մեջ:

You may also like...