Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները. պայման կա
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը:
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Նա ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերել է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցից հատված։
Ապրիլի 12-ից ի վեր Իրանի և Միացյալ Նահանգների միջև տեղի է ունեցել բանակցությունների հինգ փուլ, որոնց միջնորդը Օմանն է։
Միջուկային ծրագիրը քննարկելու մեկ այլ հանդիպում չեղարկվել է, երբ Իսրայելը հունիսին սկսել է հարվածել Իրանին։
Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի։
Իրանի իշխանությունները տարիներ շարունակ պնդում են, որ իրենց միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ ունի։
