ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի
Միացյալ Նահանգները վերսկսել է Ուկրաինային զենքի մատակարարումները։
Այս մասին հուլիսի 11-ին, ուկրաինացիներին ուղղված ամենօրյա տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Մենք ունենք քաղաքական ազդանշաններ ամենաբարձր մակարդակով՝ լավ ազդանշաններ, հատկապես ԱՄՆ-ից, մեր եվրոպացի ընկերներից։
Բոլոր հաղորդագրությունների համաձայն՝ մատակարարումները վերսկսվել են»,- ասել է նա։
Զելենսկին չի մանրամասնել, թե որ համակարգերն են մատակարարվում ԱՄՆ-ից։ «Մենք նաև պատրաստում ենք եվրոպական պաշտպանության նոր փաթեթներ»,- հավելել է Ուկրաինայի ղեկավարը։
