Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի և Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնի նկատմամբ։

Կիրիենկոն հետախուզվում է 2024 թվականի հոկտեմբերից՝ «Ռուսաստանի գործողությունները արդարացնելու» և «Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն» հոդվածներով։

Խինշտեյնը մեղադրվում է «տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն» հոդվածով։ Նա հետախուզվում է 2025-ի ապրիլից։ Երկուսն էլ ներառված են «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի իշխանությունները հետախուզում են հայտարարել Ռուսաստանի կրթության նախարար Սերգեյ Կրավցովի և Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի նկատմամբ։

You may also like...