Ուղերձը աշակերտներին հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. վարչապետը մասնակցել է Սևանի երաժշտական դպրոցի բացմանը (տեսանյութ)
Մեր ուղերձը բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես։ Եթե կրթության միջոցով դուք՝ երեխաներ, լավ ապրեք, դրա շնորհիվ լավ կապրի նաև ձեր ընտանիքը, ձեր ընտանիքի հետ՝ ձեր համայնքը, ձեր համայնքի հետ՝ ձեր մարզը, ձեր մարզի հետ՝ ձեր պետությունը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվել է Սեւան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքը:
Իր հերթին, Կառավարությունը դպրոցը համալրել է նոր երաժշտական գործիքներով:
