Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քայլերը. Կոշտա (տեսանյութ)

Կարևոր հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև զարգացող գործընկերությունը վերահաստատելու համար։

Այս մասին իր «X»-ի միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին:

Մենք բարձր ենք գնահատում Հարավային Կովկասում կայունություն ապահովելու  ուղղությամբ Հայաստանի ջանքերը, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածությունը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Եվրամիության և Հայաստանի միջև վերջերս համաձայնեցված գործընկերության ծրագիրը նոր էջ է բացում մեր հարաբերություններում՝ նպաստելով տարածաշրջանային և տնտեսական ավելի սերտ կապերին:

Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ Հայաստանը կհյուրընկալի եվրոպական քաղաքական համայնքի 2026 թվականի գագաթնաժողովը»,- գրել է Կոշտան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելում մեկնարկել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:

You may also like...