Խաղաղության պայմանագիր ենք բանակցել, եթե ճկուն չլինեինք, ո՞նց էինք բանակցելու. Թորոսյան
Հայաստանը, այո, դարձել է ճկուն:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Ղազարյանի դիտարկմանը, թե ասում են Էրդողանը նշել է, որ դուք դարձել եք ճկուն:
«Ինչ վերաբերում է ճկունությանը, իհարկե ճկուն ենք, բա էլի տենց մեր գլուխը տանք պատին անդադար, ինչպես տվել ենք հարյուրամյակներ ու մեր գլուխը ջարդվի՞:
Բա պետք է ապրենք ես տարածաշրջանում, բա պետք է պայմանավորվենք մեր հարևանները բազմաթիվ հարցերի շուրջ՝ նշելով միջազգային իրավունքի և մեր սահմանները:
Կներեք, բայց ճկուն չլինելը խոսում է տարբեր արհավիրքների տանելու մասին:
Պետք է ճկուն լինենք, բա խաղաղության պայմանագիր ենք բանակցել, որ ճկուն չլինեինք, ոնց էինք բանակցելու, որը համաձայնեցվել է երկու կողմից»,- ասաց Թորոսյանը:
