ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրող Etihad Airways-ը հայտարարել է Աբու Դաբիից Հայաստան նոր ուղղության մասին
ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրող Etihad Airways-ը հայտարարել է Աբու Դաբիից դեպի յոթ նոր ուղղություն թռիչքների մեկնարկի մասին, որոնց թվում է նաև Երևանը։
Նոր ուղղություններն են՝
- Երևան, Հայաստան
- Ալմաթի, Ղազախստան
- Բաքու, Ադրբեջան
- Բուխարեստ, Ռումինիա
- Մեդինա, Սաուդյան Արաբիա
- Թբիլիսի, Վրաստան
- Տաշքենդ, Ուզբեկստան:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է դեպի Աբու Դաբի չվերթերը դադարեցնելու մասին:
Հուլիսի 14-ին ավիաընկերությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական անկայունությունը, օդային տարածքի հաճախակի փակումը ազդել են ուղևորությունների պահանջարկի վրա:
Ընկերությունը հայտնել է, որ վերջին տարիներին քիչ ներդրումներ էր անում կենտրոնական և արևելյան Եվրոպայի շուկայում, սակայն այժմ կշարունակի կենտրոնանալ հենց այդ շուկայի վրա:
