Քանի քաղաքացի է հունվարի 1-ից մինչ օրս ստացել սոցիալական կրեդիտ. վարչապետը նոր թվեր է հրապարակել
Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1119 քաղաքացի) ետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +97 միլիոն դրամ):
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է:
