UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է սկսել

UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված և Թուրքիայի ներկայսի տարածքում գտնվող Նեմրութ լեռան վրա իրականացվում են հայկական հնագույն քարակերտ արձանների պահպանման աշխատանքներ:

Այս մասին հայտնել է Ermenihaber-ը:

2(15).png (1.42 MB)

2022 թվականին մեկնարկած վերականգնման և պահպանման աշխատանքները դրական արդյունք են տվել և այժմ լեռան խորհրդանշական կոթողների համար սկսել են օգտագործել նանո լուծույթներ, մասնավորապես, նանո կրաքար՝ նպաստելով այդ արձանների երկարակեցությանը:

mm.png (757 KB)

Աշխատանքներն իրականացվում են Գազիանթեփի վերականգնման և պահպանման տարածաշրջանային լաբորատորիայի և Ադըյամանի թանգարանի տնօրինության աշխատակիցների կողմից:

3(6).png (1.22 MB)

You may also like...