Երևանյան հանրային տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագիրը
Առաջիկա մեկ ամսում ամբողջապես կավարտվի MAN ավտոբուսների կահավորումը, այնուհետև՝ տոմսային միասնական համակարգ կներդրվի տրոլեյբուսներում ու մետրոպոլիտենում: Մինչև տարեվերջ էլ՝ գործընթացը կավարտվի ներկրված մյուս բոլոր ավտոբուսներում:Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, կլինեն թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, մշտական օգտագործման ավտոբուսային քարտեր, բանկային քարտեր ու բջջային հավելված:
