Բաքվի դատարանում բավարարվել են Ռուբեն Վարդանյանի միջնորդությունները

Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «գործով» հերթական «դատական նիստը»։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` Ռուբեն Վարդանյանը երեք միջնորդություն է ներկայացրել դատարան:
Պաշտպանական կողմն ավելի վաղ դիմում էր ներկայացրել՝ նիստի արձանագրություններին ծանոթանալու համար:
Դատական նիստի ժամանակ Վարդանյանը խնդրեց իր փաստաբան Աբրահամ Բերմանին ծանոթանալ նիստի արձանագրություններին նույնիսկ առանց իր մասնակցության:
Рубен Варданян во время суда (15 июля 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2025
Բացի այդ, Վարդանյանը խնդրել է իրեն հնարավորություն տալ դատական բոլոր նիստերից առաջ առանձին հանդիպել իր փաստաբանի հետ, քանի որ իր մոտ որոշակի հարցեր են առաջանում, և ինքը ցանկանում է այդ հարցը քննարկել փաստաբանի հետ:
Այդ միջնորդությունը նույնպես բավարարվել է։
Վարդանյանի 3–րդ միջնորդությունը վերաբերում էր դատական արձանագրություններից քաղվածքների տրամադրմանը:
Դատավորը նշեց, որ այդ նպատակով պետք է դատարան ներկայացվի համապտասխան ցուցակը, ըստ որի էլ փաստաթղթերը կհանձնվեն պաշտպանվող կողմին։
Վարդանյանն ընդգծել է, որ ցանկանում է ծանոթանալ դատարանի կողմից 6 ամսվա ընթացքում ներկայացված բոլոր միջնորդությունների վերաբերյալ որոշումների քաղվածքներին:
Рубен Варданян во время суда (15 июля 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2025
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 22-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»:
Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

You may also like...