100 գրա՞մ, թե՞ կիլոգրամ. օգոստոսի 1-ից Հայաստանի խանութները պետք է ճշգրտեն գնապիտակները
Հայաստանի խանութները օգոստոսի 1-ից պետք է ճշգրտեն գները՝ այն վերահաշվարկելով կիլոգրամներով կամ լիտրերով։Այս մասին Sputnik Արմենիային ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝ մեկնաբանելով «Տնտեսական մրցակցության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում օգոստոսի 1-ից։
Բացառություններ կլինեն միայն օծանելիքի և մինչև 50 գրամ փաթեթավորմամբ հուշանվերային ալկոհոլի, ինչպես նաև հավաքածուների նկատմամբ, որոնցում մեկ ապրանքի արժեքը չի գերազանցում ընդհանուր գնի 90%-ը:
Մյուս բոլոր դեպքերում գնապիտակների վրա պետք է նշվի կիլոգրամի կամ լիտրի արժեքը: Այսպես, կես լիտրանոց լիմոնադի գնապիտակի վրա պետք է նշվի մեկ լիտրի փաստացի գինը. եթե մեկ լիտրի շիշն արժե 500 դրամ, իսկ կես լիտրի շիշը՝ 300 դրամ, ապա գնապիտակի վրա պետք է գրվի «մեկ լիտրի արժեքը՝ 600 դրամ»։
Այս պահանջն առաջին անգամ խախտելու դեպքում կկիրառվի նախազգուշացում, երկրորդ անգամ՝ 50 հազար դրամի չափով տուգանք, իսկ յուրաքանչյուր հետագա խախտման համար՝ խանութում 5 սխալ գնապիտակի առկայության դեպքում՝ 250 հազար դրամ տուգանք։
