Հռոմում բացվել է սփյուռքահայ նկարիչների ցուցահանդեսը (լուսանկարներ)
Ռիվիերա Ռոմանա մշակույթի միջազգային բիեննալեի շրջանակներում հուլիսի 14-ին Հռոմի պրեֆեկտուրայի շենքում՝ Վալենտինի պալատում, տեղի ունեցավ տարբեր երկրներում (Հայաստան, Միացյալ նահանգներ, Անգլիա, Գերմանիա, Կիպրոս) ապրող հայ ժամանակակից 24 նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը:
Միջոցառման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև Իտալիայում՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։


Այս մասին Petutyun.com-ը տեղեկանում է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
