Patriot համակարգերն արդեն մատակարարվում են Ուկրաինա. Թրամփ

Գերմանիան արդեն Կիևին մատակարարում է Patriot զենիթահրթիռային համակարգեր։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Դրանք արդեն մատակարարվում են։ Վճարումները կկատարվեն կա՛մ ՆԱՏՕ-ի միջոցով, կա՛մ անմիջապես ԵՄ անդամ պետությունների կողմից, և ԱՄՆ-ն «պարտավոր չի լինի որևէ ներդրում կատարել, մենք մեր գումարը ամբողջությամբ կվերադարձնենք:

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ կնքված պայմանավորվածությունների համաձայն՝ «բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները կստանա ամբողջական փոխհատուցում»,- ասել է նա լրագրողների հետ զրույցի ժամանակ»։

Միաժամանակ ըստ Թրամփի՝ «հիանալի կլինի» Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի հասնելը։

You may also like...