Ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան կապասառեցնենք անդամակցությունը. վարչապետ

Ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան կապասառեցնենք անդամակցությունը:

Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ։

Ինչ վերաբերում է նրան, թե «Խաղաղության համաձայնագիրը» Տեղ գյուղի, Ջերմուկի մասով ինչ է նախատեսում, վարչապետն ասաց.

«Երկու երկրները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և Խորհրդային Միության սահմաններով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը։

Նախատեսվում է, որ ստորագրված կանոնակարգի հիման վրա կշարունակվի սահմանազատման աշխատանքը, և ավարտին կհասցնեն»:

You may also like...