Գյումրեցի 63 մարզիկ և 43 մարզիչ պարգևատրվել են միջազգային հարթակներում ցուցաբերած նվաճումների համար

Գյումրեցի 63 մարզիկ և 43 մարզիչ պարգևատրվել են միջազգային հարթակներում ցուցաբերած բարձր արդյունքների և նվաճումների համար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը:

94.jpg (539 KB)

«Կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ սպորտին տալ ռազմավարական նշանակություն: Այս մասին վկայում են Հայաստանում վերջին շրջանում անցկացվող բազմաթիվ միջազգային մակարդակի առաջնությունները, ոլորտին հատկացվող գումարի չափի շեշտակի ավելացումը, մարզական հաստատությունների նկատմամբ հատուկ ուշադրությունը, օլիմպիական չեմպիոնների անուններով մարզադրոցներ հիմնելու իրականությունն ու իրականացվող այլ ծրագրերը:

95.jpg (167 KB)

2018 թվականին Հայաստանում սպորտի ոլորտը տարեկան բյուջեից ստացել է ընդամենը 2 մլրդ 144 մլն դրամ։ 2023 թվականին արդեն գումարի չափն անցել է 10 միլիարդից»,- գրել է նա:

You may also like...