Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է
Երեք անչափահաս երեխայի, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մոր՝ Լիանա Հարությունյանի կալանքը փոխելու միջնորդության դատական նիստն ավարտվել է։
Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ՝ սահմանվել են վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք։
Լիանա Հարությունյանը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։
