ՏԿԵՆ-ը հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ. «Ազատություն»
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ:
Այս մասին «Ազատությանը» փոխանցել են նախարարության լրատվականից:
Հանձնաժողովը պետք է որոշի վարույթ հարուցել և ուսումնասիրել հաղորդումը: Հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը «Ազատությանն» ասել է՝ դեռ որոշում չկա:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ՀԷՑ կառավարչի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ռոմանոս Պետորսյանն է, որն այսօր ազատվել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
