Հայաստանը հանձնառու է լավագույնս անցկացնել Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը. Արման Խաչատրյան

Հուլիսի 17-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Օլիմիպիական և Պարալիմպիկ խաղերի միջգերատեսչկան պատվիրակ, 2030 թվականին Ֆրանսիայում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Պիեռ-Անտուան Մոլինայի հետ:

Այս մասին հայտնել են դեսանությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքներին։

Այս համատեքստում դեսպան Խաչատրյանն ընդգծել է խաղերը Հայաստանում հյուրընկալելու կարևորությունը՝ որպես ֆրանկոֆոն մշակույթի և արժեքների տարածմանն ու ֆրանսերեն լեզվի զարգացմանը նպաստող կարևոր միջոցառում։

Միաժամանակ, դեսպանը վերահաստատել է խաղերը լավագույնս անցկացնելու Հայաստանի հանձնառությունը և շեշտել Ֆրանսիայի ու միջազգային գործընկերների հետ այս նպատակով համագործակցելու ցանկությունը։

Պարոն Մոլինան իր հերթին վերահաստատել է խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքներում Հայաստանին օժանդակելու պատրաստակամությունը և կիսվել 2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի կազմակերպման ֆրանսիական փորձով։

You may also like...