Ստրկացնելու դասական ժանրից է. Զախարովան՝ Հայաստանի ֆինանսավորումն ավելացնելու ԵՄ խոստման մասին

Հայաստանի ֆինանսավորումն ավելացնելու ԵՄ խոստումը ստրկացման դասական ժանրից է, իսկ Ռուսաստանը չի պատրաստվում նայել Երևանի գրպանին, քանի որ «դա նրանց հարաբերություններն են եվրոպական ինստիտուտների հետ»։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա դասական ժանր է Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար. շռայլ խոստումներ տալ, ապա այդ ֆինանսական խոստումների սոուսի տակ ստրկացնել գործընթացներով՝ հանելով փրփուրը և ստանալով օգուտներ»,- ասել է նա:

Ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն նույն օգնությունը մի քանի անգամ հաշվում է, տարբեր մեքենայություններ նախաձեռնում, խոստանում մի բան, տալիս երկու անգամ քիչ կամ ընդհանրապես ոչինչ չի հատկացնում։

ՌԴ խոսնակը նշել է, թե տնտեսական օգնությունը վաղուց դարձել է ԵՄ-ի համար լծակ՝ ազդելու երրորդ երկրների քաղաքականության վրա և միջամտելու նրանց ներքին գործերին։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:

ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը էական ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով:

«Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում են հասցնել 2.5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը։

You may also like...