Մհեր Գրիգորյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ:

You may also like...