Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ:
Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան Թոմաս Բարաքը։
Բարաքը հրադադարի մասին հայտարարել է X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության նախաձեռնությունը աջակցություն է ստացել տարածաշրջանի բազմաթիվ երկրների կողմից։
