Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի աշակերտների հետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին:

135.jpg (76 KB)

«Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու  նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու վարքի ամրապնդման վերաբերյալ քննարկումն էր:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բարեվարքության հատկանիշներին, կոռուպցիոն դրսևորումներին և այն հարցին, թե ինչ ներդրում կարող են ունենալ դպրոցականները կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարում:

137.jpg (73 KB)

Պատասխանելով աշակերտների՝ կրթության կարևորության մասին հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ կրթությունն իր համար ազատության ճանապարհ է:

Հանդիպման ավարտին Աննա Վարդապետյանն Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին գրքեր է նվիրել:

138.jpg (80 KB)

Զրույց-քննարկմանը ներկա են եղել Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանը և այլք»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

139.jpg (106 KB)

You may also like...