Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխված բժշկական և հիգիենայի պարագաները ԿԽՄԿ-ի պահեստում են

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխված բժշկական և հիգիենայի պարագաները ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում: Այդ մասին հայտնում են ԼՂ տեղեկատվական շտաբից։
«Դրանք Արցախի Հանրապետության կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննությունն անցնելուց հետո:
Փորձաքննություն անցած և ԱՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին (ծագում, որակ) չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են:
Միևնույն ժամանակ հանրապետության իշխանություններն աշխատանք են տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որ այսուհետև Արցախ ներմուծվեն մեր պահանջներին համապատասխանող ապրանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

You may also like...