ԼՂ-ից բռնի տեղահանված որ ընտանիքները կարող են օգտվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից (տեսանյութ)

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից արդեն կարող են օգտվել հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները՝ անկախ կազմից, անչափահաս երեխաների քանակից ու թիրախային խմբերի պատկանելիությունից:

Այս մասին հայտնել են Կառավարությունից:

Պետությունը պատրաստ է երաշխավորել բնակարանի գնման կամ կառուցման համար ընտանիքի յուրաքանչյուր անդամին 3, 4 կամ 5 միլիոն դրամ՝ կախված Երևանից հեռավորությունից:

You may also like...