Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ Թուրքիան կդիտարկի որպես անվտանգության սպառնալիք

Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ Թուրքիան կդիտարկի որպես սպառնալիք սեփական ազգային անվտանգությանը։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

«Մենք զգուշացնում ենք. ոչ մի ուժ չպետք է փորձի բաժանել Սիրիան։

Մենք պատրաստ ենք բանակցել, սակայն նրանք, ովքեր կփորձեն ուժ կիրառել Սիրիան մասնատելու և ապակայունացնելու նպատակով, գործ կունենան Թուրքիայի հետ:

Թուրքիան նման գործողությունները կդիտարկի որպես իր անվտանգության սպառնալիք և կմիջամտի:

Իսրայելը ցանկանում է խափանել Սիրիայում անվտանգություն, խաղաղություն և կայունություն հաստատելու բոլոր փորձերը, ցանկանում է բաժանել Սիրիան։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նպատակն է քաոս ստեղծել Մերձավոր Արևելքում։ Բայց մենք՝ Մերձավոր Արևելքի երկրներս, դա թույլ չենք տա»,- ասել է նախարարը։

You may also like...