Գլխավոր դատախազությունը Մհեր Ենոքյանի՝ վաղաժամկետ ազատման որոշման վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացրել
Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ:
Այս մասին տեղեկությունը հայտնել են ՀՀ Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ ներկայացված բողոքը վարույթ է ընդունվել:
Ինչպես հայտնել ենք՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, որը 29 տարի պատիժ է կրում անազատության մեջ, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։
Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ 2003-ին, երբ մահապատիժը վերացել է Հայաստանում, Մհեր Ենոքյանի պատիժը փոխվել է, և վերջինս դատապարտվել է ցմահ ազատազրկման։
