Ստամբուլում ավարտվել են ռուս–ուկրաինական բանակցությունները. 3-րդ փուլը տևել է մոտ 40 րոպե
Ստամբուլում ավարտվել է ռուս–ուկրաինական բանակցությունների 3–րդ փուլը:
Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

«Ավարտվել է»,- ասել է գործակալության աղբյուրը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Ընդլայնված կազմով բանակցությունները տևել են մոտ 40 րոպե։

