Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին (տեսանյութ)

Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը։

031.jpg (385 KB)

Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ միջազգային համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար:

032.jpg (855 KB)

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

You may also like...