Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր

Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը։

Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին միջազգային համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։

Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

You may also like...