Չվնասել եզակի բուսատեսակը. «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի ծաղկման շրջանն է. ՇՄՆ (տեսանյութ)
Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է:
Այս մասին հայտնել է ՇՄ նախարարությունը:
Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում:
«Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք՝
— չվնասել այս եզակի բուսատեսակը,
— չքաղել ու չվնասել ծաղիկները,
— պահպանել բնության հավասարակշռությունն ու աջակցել կենսաբազմազանության պահպանմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
