Հայաստանի և Վրաստանի ՆԳՆ համագործակցությունը կընդլայնվի նոր ուղղություններով (տեսանյութ)

Հուլիսի 21-22-ը ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում։ Այցի շրջանակում պատվիրակությունն ունեցել է բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ՝ այդ թվում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի հետ։

Պատվիրակությունը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ ենթակայությամբ գործող մի շարք կառույցների՝ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոնի, ՆԳՆ ակադեմիայի, պարեկային ոստիկանության, ծառայությունների գործակալության և Արդարադատության նախարարության հանրային ծառայությունների կենտրոնի աշխատանքին։

Քննարկվել են իրավապահ ոլորտում համագործակցության, միգրացիոն հոսքերի կառավարման, ինչպես նաև ոստիկանության և փրկարար ծառայությունների ոլորտներում փորձի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

You may also like...