Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Սյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

You may also like...